Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրիթիռակոծելը սադրանք է, նոր էսկալացիա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արաքս Փաշայանը` մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները:
«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապաակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անցան Սայաթ-Նովա փողոցով, սակայն անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք: Նրանք ներխուժեցին շենք, դռներ կոտրելով սկսեցին վազել շենքի ներսում:
Հալեպում իրականում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, բնակիչները զբաղված են իրենց սովորական առօրյայով:
Հայաստանի ֆուտբոլի Մ14 տարեկանների թիմը շարունակում է անհաջող ելույթները Զարգացման մրցաշարում:
«Գաղափար կա, որ ավտոերթ անենք՝ «Փնտրում եմ հանրապետականին» կարգախոսով»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, երբ հայտարարեցին ՀՀԿ շենքը գրավելու մասին, նիստը տեղափոխվեց Ծաղկաձոր, իսկ երբ ասացին, որ գնալու են Ծաղկաձոր՝ ՀՀԿ-ին շրջափակելու, նիստը մի քանի ժամ շուտ անցկացվեց։
Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2 ու կես տարեկան տղա երեխա:
Ազատության հրապարակից Ֆրանսիայի հրապարակ տեղափոխված ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրը շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված հարձակումն ամրապնդում է սիրիացիների վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում:
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտները հրթիռակոծելուց հետո զարգացումները կտեղափոխվեն քաղաքական, տեղեկատվական դաշտ:
«Զինանոց 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապրիլի 13-ին՝ ժամը 08.00-ին, «Բավրա» սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 1989 թ. ծնված Անժելա Գ.-ն։
«Ասել էինք, որ պետք է շրջափակենք ՀՀԿ-ի շենքը՝ նիստը տեղափոխեցին Ծաղկաձոր, որ ասացինք՝ գնում ենք Ծաղկաձոր՝ մինչև մեր գնալն արեցին նիստը․այս ոճի մեջ անսպասելի չէր»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Euronews հեռուստաընկերությունը Սիրիայի քրիստոնյաների մասին ռեպորտաժ է ներկայացրել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Ռուսաստան, որը նախատեսվում է մայիսին, կկայանա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կուսակցության այլ անդամների հետ այցելեց Ֆրանսիայի հրապարակ։ Նա ողջագուրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցեց նրա հետ, որից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց զորակցությունն են հայտնում Ֆրանսիայի երեկվանից կատարվող գործողոթյուններին, և «խաղաղ, ժողովրդավար գործիքներով պայքարելու են այն ամենի դեմ, ինչն այսօր Հայաստանում խոչընդոտ է հանդիսանում հիմնական մարտահրավերները լուծելու համար»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի թեկնածու Դավիթ Յուրչենկոն մասնակցել է «Տոսնո»-ի հերթական խաղին:
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների և դաշնակիցների հրթիռային ներխուժումը Սիրայի տարածք:
Ապրիլի 13-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկվել ՌԴ քաղաքացի 1992 թ. ծնված Արմեն Չ.-ին:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է «Յան Ռեգենսբուրգ»-ի հաղթական խաղին:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքը հրթիռակոծելու ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազան չի օգտագործվել:
Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3300 կրակոց:
Ապրիլի 14-ին, ժամը 10:55-ից մինչև 11:12-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր, Մոզրով, Արենի համայնքների տարածքներում տեղակայված 3 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 493 կրակոց:
Երեկվանից Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը փակել է Երևանի Ֆրանսիայի հրապարակը:
Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից հրթիռային հարվածներից հետո` ի պաշտպանություն իշխանության անցկացվել է ակցիա:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Մեծ Բրիտանիան հուսով է, որ դաշնակիցների հետ ստիպված չի լինի նոր հարվածներ հասցնել Սիրիայի դեմ:
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամներն այս պահին Ծաղկաձորում են, որտեղ այսօր կայանալու է ՀՀԿ խորհրդի նիստը։ Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ, մեծ թվով մարդիկ են հավաքվել և շուտով կմեկնարկի միջոցառումը։