Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 12.03.2018 թվականի որոշմամբ փաստաբան Կարապետ Աղաջանյանի (արտոնագիր թիվ 35) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:
Ռեքս Թիլերսոնն ազատված է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնից, նրա փոխարեն կնշանակվի Մայք Պոմպեոն, որը մինչ օրս Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն էր:
«Որևէ մեկը չի կարող ուղղակի իմանալ, միայն կարող ենք ենթադրել, թե ինչ հրահանգ է տվել Ռոբերտ Քոչարյանը Հայկ Հարությունյանին՝ այն ժամանակվա ոստիկանապետին, ԱԱԾ պետին կամ վարչապետ Սերժ Սարգսյանին»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից կազատի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին:
Լոռու մարզի Փոքր Այրում գյուղի անտառին կից տարածքում գայլերը հարձակվել են խոշոր եղջերավոր անասունների վրա:
Օրեր առաջ համացանցում ակտիվ տարածում էր գտել քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարը, որում պատկերված էր «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգ, որի մեջ հայտնաբերվել էին որդեր:
Թուրքական ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է, որ թուրքական ուժերը շրջափակել են սիրիական Աֆրին քաղաքի կենտրոնական շրջանները:
Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով:
Եվրամիությունը կազմել է վտանգավոր ապրանքների ցանկ, որում, ի թիվս այլ իրերի, ընդգրկվել է սպինները:
Ռուսական կողմը «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարի իր հանձնառությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում եւ չի ապահովի այն նյութին ծանոթանալու հնարավորություն, որով թունավորվել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակիցն ու նրա դուստր Յուլյան:
Սիրիայի կառավարական ուժերին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հետեւանքներն ամենածանրը կլինեն:
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Լիբանան պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է հայ գործարարների հետ նախաճաշով, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Իրաքի կառավարությունը վերացրել է Իրաքյան Քրդստանի ինքնավար տարածաշրջան միջազգային ավիաթռիչքների արգելքը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին կմասնակցեն «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մարտի 14-ին կայցելի Ադրբեջան:
«Սա առաջին դեպքը չէ, որ խախտելով բոլոր պայմանավորվածությունները՝ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:
Թուրքական կողմից «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում սպանվել է 168 զինվոր:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալայզիայի արտակարգ և լիազոր դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբը (նստավայրը՝ Մոսկվա):
«Բավականին ժողովրդավարական մթնոլորտ է տիրում, բազմակարծություն կա «Ելք» խմբակցությունում, և մենք մշտապես ունենում ենք տարբեր կարծիքներ և քննարկումների արդյունքում ունենում ենք հնարավոր օպտիմալը, առավել համոզիչը։ Սա Ազգային ժողովը չի, որ բերեն-անցկացնեն, սա լուրջ խմբակցություն է։
ՀՀ nախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն և հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում Ս-400 համակարգեր չի կիրառելու:
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել:
Եթովպիայի հյուսիսում առնվազն 38 մարդ է զոհվել զառիթափից մարդատար ավտոբուսի ընկնելու հետեւանքով:
«ՌԴ-ում վերջին ամսվա ընթացքում բավականին մեծ ծավալ է ստացել քարոզչության մեջ կիրառել տեխնոլոգիաներ, որոնք մինչև այժմ շատ մասնակի չափերով են կիրառվել»:
Ի պատասխան հունական ռազմածովային ուժերի կողմից մարտի 6-30-ը իրականացվող զորավարժություններին, Թուրքիան նույնպես ռազմածովային զորավարժություններ է սկսել Էգեյան ծովում:
Այս Սահմանադրությամբ հիմք է դրվում նոր Մարտի 1-երի։ Այս կարծիքին է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը եւ նրա թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուն, որի աշխատանքային այցը Ռուսաստանի մայրաքաղաք սկսվել է մարտի 13-ին, պլանավորում են քննարկել երկու երկրների քաղաքացիների համար այցագրային ռեժիմի ազատականացման հեռանկարները:
Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։
Մարտի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, Լոռիում Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը կպահպանվի: