 
                        Ադրբեջանում նախկին բանտարկյալը փորձել է հրկիզել Սումգայիթի բնակչուհուն
 
                                    Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Դեպքի վայր են ժամանել ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները, և տղամարդը, հակառակվելով ոստիկաններին, փորձել է այրել նաև ինքն իրեն:
Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել տղամարդուն, ինչից հետո պարզվել է, որ տղամարդը նախկին բանտարկյալ և ներկայումս խաբեբայության հատկանիշներով որոնվող Կոչերի Մահերամովն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        