Mahindra հնդկական ընկերությունը հանրությանն է ներկայացրել Mahindra Roxor նոր մոդելի ամենագնաց ավտոմեքենան:
Toyota ճապոնական ավտոարտադրողը մտադիր է մինչեւ 2018 թվականի վերջը հրաժարվել Եվրոպայում դիզելային ավտոմեքենաների վաճառքից, ինչպես նաեւ ծանր վառելիքով աշխատող նոր ուժային կայանքների մշակումներից:
Արդեն մի քանի ամիս է, ինչ շրջանառվում են Լեդի Գագայի և նրա մենեջեր Քրիստիան Կարինոյի՝ շուտով կայանալիք հարսանիքի մասին խոսակցությունները:
Դատարան է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքով հարուցված քրեական գործը:
SpaceX ընկերությունը մարտի 6-ին Falcon 9 տանող հրթիռի միջոցով հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իսպանական Hispasat 30W-6 կապի արբնայակը՝ շուրջ 6 տոննա քաշով:
Երբ աղոթքի ժամանակ թեթևություն, ջերմություն և քաղցրություն ես զգում, դա ցույց է տալիս, որ Աստված մխիթարում է, պարգևատրում է ջանքերի համար, իսկ ծանրությունը, մռայլությունը և չորությունը նշանակում են, որ Աստված մաքրում և զորացնում է հոգիդ և այդ օգտակար համբերությունով փրկում նրան:
Իտալական Ա սերիայում շարունակվում են փոփոխությունները: Մյուս մրցաշրջանում առաջնությունը կկրի լուրջ փոփոխությունները, ինչը, ըստ իտալացի ֆուտբոլային գործիչների՝ կփոխի ֆուտբոլի որակն Իտալիայում:
2018 թ. մարտի 5-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անթոնի Մարսիալը գնահատել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավորությունները և հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարիներին Պոլը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»:
«Երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»:
Forbes ամերիկյան հանդեսը, 2017 թվականի արդյունքներով, կազմել է ամենահարուստ մարդկանց վարկանիշը. առաջին անգամ դրա առաջատարը դարձել է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 7-ի նիստում կքննարկի «Լիդիան Արմենիա» ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին հարցը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կդադարի կրել դեղին ժապավեն ԱՊԼ-ի խաղերում: Հիշեցնենք, որ կատալան մասնագետը կրում էր դեղին ժապավեն՝ ի աջակցություն Կատալոնիայի անկախության համար պայքարող քաղբանտարկյալների:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 7-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։
Բելգիայի դեղատները մարտի 6-ից միջուկային անվտանգության նոր պլանին համապատասխան կկարողանան անվճար յոդային պաստեղներ տալ բոլոր ցանկացողներին:
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի ուսանողներին:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերը մեկնարկում են կենտրոնական հանդիպումներից մեկով՝ ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ»:
«Մարիաննայի» ապրանքանիշի 100գր. քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
Կիպրահայերին աջակցություն ցուցաբերելը երկրի կառավարության առաջնահերթությունների շրջանակում է:
Միջազգային մամուլը շարունակում է քննարկել 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` փորձելով կանխատեսումներ անել, թե երբ կսկսվի կարգավորման նոր գործընթաց Հայաստանի և Թուրքիայի միջև:
Հարավային Օսիայում և Աբխազիայում միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ են քաղաքական լուծումներ:
Իտալական eastwest.eu լրատվամիջոցը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի «տաք» հակամարտության և Եվրամիության «սառը» վերաբերմունքի մասին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ՀԷՑ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման պատճառով մարտի 7-ին ժամը 11:00-17:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հրաշալի արարք իտալական ակումբի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հայ երաժշտական մշակույթը ծանր կորուստ է կրել: