
Եթովպիայում գրեթե 40 մարդ է զոհվել զառիթափից ավտոբուսի ընկնելու հետևանքով

Եթովպիայի հյուսիսում առնվազն 38 մարդ է զոհվել զառիթափից մարդատար ավտոբուսի ընկնելու հետեւանքով: Այդ մասին մարտի 13-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Զոհվածներից 28-ը տղամարդ են, 10-ը՝ կին:
Նշվում է, որ ընդամենն ավտոբուսում գտնվում էր 48 մարդ, որոնց մեծամասնությունն ուսանողներ էին: Ողջ մնացած տասը հոգին հոսպիտալացվել են մերձակա հիվանդանոցներում: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը չի ճշտվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: