
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կայցելի Բաքու

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մարտի 14-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի վարչապետը Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում մասնակցելու է Բաքվի 6-րդ համաշխարհային ֆորումին:
Այցի շրջանակներում Յըլդըրըմը հանդիպումներ է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Ալիևի, մեջլիսի նախագահ Ասադովի և վարչապետ Ռասիզադեի հետ: