
Իրաքը չեղարկեց Քրդստան ավիաթռիչքների արգելքը

Իրաքի կառավարությունը վերացրել է Իրաքյան Քրդստանի ինքնավար տարածաշրջան միջազգային ավիաթռիչքների արգելքը: Այդ մասին մարտի 13-ին հայտարարել է արաբական հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Վարչապետ, Իրաքի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Հայդեր ալ Աբադին, ելնելով իր սահմանադրական լիազորություններից, հայտարարել է Էրբիլի եւ Սուլեյմանիայի օդանավակայաններ միջազգային չվերթների վերսկսման մասին այն բանից հետո, երբ Քրդստանի տարածաշրջանի իշխանությունները համաձայնեցին դրանք վերադարձնել ֆեդերալ իշխանության կառավարման ներքո»,-ասված է ալ Աբադիի մամուլի ծառայության հայտարարության տեքստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: