Բաժիններ՝

Մոսկվան հրաժարվեց պատասխանել «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին

Ռուսական կողմը «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարի իր հանձնառությունները քիմիական զենքի արգելման կոնվենցիայի շրջանակներում եւ չի ապահովի այն նյութին ծանոթանալու հնարավորություն, որով թունավորվել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակիցն ու նրա դուստր Յուլյան:

Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Նախքան 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարության առջեւ հաշիվ տալու վերջնագրեր ներկայացնելը, ավելի լավ է կատարել միջազգային իրավունքի գծով իր սեփական հանձնառությունները, տվյալ դեպքում քիմիական զենքի արգելման կոնվենցիայի գծով,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

Նախօրյակին Թերեզա Մեյը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ Սոլսբերիում ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար պատասխանատվությունն, ամենայն հավանականությամբ, ընկած է Ռուսաստանի վրա:

Նա նաեւ հայտնել է, որ տուժածները թունավորվել են «Նովիչոկ» նյարդա-կաթվածահարական նյութով, որը մշակվել է ՌԴ-ում: Այս առնչությամբ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն: Մեյը նաեւ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան մինչեւ մարտի 13-ի երեկո Մոսկվայից պարզաբանումներ է սպասում ԳՀՎ-ի նախկին աշխատակցի թունավորման առնչությամբ: Դրանից հետո Լոնդոնը պատրաստ կլինի ձեռնարկելու ամենալուրջ պատասխան միջոցները, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս