Բիշքեկում ավարտվել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը․ բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ
Բիշքեկում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Զրույցի հիմնական մասն անցկացվել է դռնփակ ձևաչափով: Մամուլի համար բաց հատվածում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Եվրոպական միությանը միանալու՝ Հայաստանի մտադրությունը:
Ռուսական պատվիրակության կազմում եղել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, «ՌԺԴ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

