Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման առնչությամբ հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը տեղեկություն ունի, որ Ազգային ժողովը հետ է ուղարկել Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը կառավարություն, որպեսզի այն լրամշակվի:
Ֆրանսիական մաքսատունը Իսպանիայի գործընկերների հետ համատեղ բռնագրավել է շուրջ 691 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ունեցվածք, որը պատկանում է Ռիֆաթ Ասադին՝ Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հորեղբորն ու նրա մերձավորներին:
Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն կողմ քվեարկեցին «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի ներկայացրած «Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ադրբեջանը մարտի 12-ին սկսած զորավարժություններին ներգրավված ռազմական միավորների թվով ակնհայտորեն խախտում է ԵԱՀԿ Վիեննայի 2011 թվականի փաստաթուղթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը ամենայն հավանականությամբ տեղի կունենա երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում:
«Նպատակ է դրված, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարի մինչև 2035 թ.` 65 տարեկանը: Ֆորմալ առումով, կարծես, խնդիր չկա, Սահմանադրությունը գործում է այդ մասով, նա կընտրվի ՍԴ նախագահ և կպաշտոնավարի»:
Վրաստանի ԱԳ նախարարությունը հույս է հայտնել, որ ժնեւյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում կհաջողվի կոնկրետ քայլեր անել Ռուսաստանի հետ հարաբերություններում փակուղին հաղթահարելու համար։
Գազայի հատվածում պայթուցիկ սարք ֆ գործել Պաղեստինի վարչապետ Ռամա Համդալլայի ավտոշարասյան մոտ, որն ինքը չի տուժել եւ շարունակել է նախանշված երթուղին:
Իսպանիայում մարտի 9-11-ը կայացած իսպանական կարտինգի առաջնությունում հայազգի Դանիել Դալլաքյանը հայտնվել է լավագույն հնգյակում:
Մարտի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակչուհի՝ 46-ամյա Լիլիթ Ադիբեկյանի կողմից, ով հայտնել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 40 հասցեի մոտ Ավան վարչական շրջանի բնակիչ Արամ Պետունցի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի առջև փակել են ու ավտոմեքենայի միջից առևանգել են իր ծանոթ՝ 25-ամյա Ինգա Ո.-ին և տարել անհայտ ուղղությամբ։
Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է ներգործման պատասխան միջոցներ ձեռնարկել Դամասկոսին ԱՄՆ-ի հնարավոր հրթիռահարվածի դեմ, եթե սպառնալիք լինի ռուսական զինվորականների համար:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի կարծիքով, Լևոն Արոնյանը չի կորցրել հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը:
Ադրբեջանի Շիրվան-Սալյան ավտոճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Շիրվան Օիլ»-ին պատկանող բեռնատարին:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստում մարտի 3-ին հանդես է եկել ողջույնի խոսքով:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների անհատական դիմումն այսօր գրավոր ընթացակարգով քննության առնվեց Սահմանադրական դատարանում:
Հայտնաբերվել է Կատմանդուում վայրէջքի ժամանակ աղետի ենթարկված օդանավի ինքնագրիչը:
Չինաստանի իշխանությունները կստեղծեն ԶԼՄ-ների վերահսկողության նոր կառավարական մարմին՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության գործերի կառավարման պետական գլխավոր վարչություն:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Վարչապետական դիկտատուրա՞, թե՞ պատասխանատու կառավարում» թեմայով քննարկման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասաց, որ Հայաստանում ցանկացած համակարգ նախ և առաջ ուժերի դասավորություն է:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի 51-ամյա բնակչուհի Մարիֆա Կաֆարովան, ով մարտի 12-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, մահացել է:
Ճապոնիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը չի վստահում հրթիռամիջուկային փորձարկումները դադարեցնելու եւ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջ երկխոսության ձեռնամուխ լինելու Փհենյանի պատրաստակամության վերաբերյալ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի խոսքերին:
Հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն դաշնակիցներին համոզում է պահպանել կառավարող կոալիցիան եւ չգնալ վաղաժամկետ ընտրությունների՝ միասին աշխատել մինչեւ քառամյա ժամկետի ավարտը, որը լրանում է 2019 թվականի աշնանը։
Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարան) ընտրությունների արդյունքներով ընտրվել են բոլոր 605 պատգամավորները:
Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Գերմանիային՝ կապված այդ երկրում թուրքական մզկիթների վրա իրականացված վերջին հարձակումների հետ:
ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Նադյա Մուրադը հորդորել է Թուրքիային դադարեցնել հարձակումները սիրիական Աֆրինում, ինչի հետևանքով արդեն զոհվել է շուրջ 200 քաղաքացիական անձ:
Ամերիկացի քաղաքական տեսաբան ու մեկնաբան Լոուրենս Քուդլոուն կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականի պաշտոնում նշանակվել Գերի Քոնի փոխարեն, որը հրաժարական է տվել:
ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է մարտական այն գործողությունների թիվը, որոնք կատարվում են թուրքական «Ինջիռլիկ» ավիաբազայից եւ դիտարկում է այնտեղ մշտական հիման վրա տեղավորված անձնակազմի թվաքանակի կրճատման հնարավորությունը: