«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը:
Սիրիացի զինծառայողները մարտի 13-ին գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում է Դամասկոսի հարավային ծայրամասում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձեւաչափի մասին որոշումն էր:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկօրա հանգստից հետո կվերսկսվի շախմատի հավակնորդների մրցաշարը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-50 մետր:
«Ժամանակ» թերթը գրում է, թե «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:
Մարտի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մարտի 15-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։
Մարտի 13-ին՝ ժամը 15:19-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Բազում գյուղում. այրվում է չբնակեցված տուն: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին այցելել է Վաշինգտոնում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն եւ հանդիպում ունեցել աշխատակիցների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. ««Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը մոտ 2 տարի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի խորհրդական, ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն էր։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը Երկիր ծիրանի խմբակցության համար կարող է մղձավանջային լինել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում ներկայացված բոլոր չորս խմբակցությունները հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ՝ ընդունել հայտարարություն Հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները դատապարտելու վերաբերյալ:
76 տարեկանում այսօր կյանքից հեռացել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը: The Guardian-ի փոխանցմամբ՝ գիտնականի մահվան լուրը վաղ առավոտյան հայտնել են է ընտանիքը:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց հետո մտադիր չէ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով: Թե ինչու փակ, անհայտ է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ոստիկանությունը հաճախ է հաղորդագրություններ տարածում հայտնաբերված ապօրինի զենք-զինամթերքի մասին:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հերթական ուղեգրերը նվաճեցին իսպանական «Սևիլիա»-ն և իտալական «Ռոմա»-ն:
«Բոլոր ՀՀԿ-ականները, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները 100%-ով համոզված են, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո կնստի վարչապետի աթոռին: Բոլոր գործողությունները, կիսաքողարկված ու բացահայտ հայտարարությունները դրան են հանգում:
«Փաստ» թերթը գրում է. «2018 թ. պետական բյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498 միլիարդ 137 միլիոն 200 հազար դրամ, «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով՝ 81 միլիոն 527 հազար դրամ:
Մարտի 14-ին՝ ժամը 00:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ. Մուրադյան փողոցի թիվ 4 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարման ներկայիս մոդելը, ավելի շուտ՝ ապրիլի 9-ից ներդրվող մոդելը ավելի շուտ ճգնաժամայի՞ն, թե՞ հակաճգնաժամային մոդել է իշխող համակարգի համար, որը գտնվում է տնտեսական եւ քաղաքական բարդ խնդիրների ու ռեսուրսների սպառման հանգուցային մի կետում եւ ունի էֆեկտիվության բարձրացման սուր խնդիր:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ «Թե ուր` մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունը ծավալելու է մի քանի անգամ աճուրդի հանված, բայց այդպես էլ չվաճառված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքում:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական հիերարխիան՝ ըստ ավագության պետական բարձրաստիճան պաշտոնների, ուշագրավ դասավորվածություն է ունենալու: