
Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում Ս-400 համակարգեր չի կիրառելու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում Ս-400 համակարգեր չի կիրառելու:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ս-400 պաշտպանական համակարգեր մենք կկիրառենք միայն այն դեպքում, երբ Թուրքիայի վրա հարձակում կատարվի: Մենք չենք պատրաստվում ռուսական Ս-400 համակարգերն օգտագործել «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում»,-ասել է Չավուշօղլուն: