«Իշխանությունն էլ է հասկանում, որ այս կերպ կառավարելով՝ էֆեկտիվություն չկա, այսինքն՝ հնարավոր չէ ժողովրդին պահել միայն անվտանգության խնդիրներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարությունն առաջիկայում հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որով կսահմանափակվի պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած օրինագիծն այսօր հավանության արժանացավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ:
Գերմանիայի Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեն մտահոգություն է հայտնել, որ եթե Թուրքիան սիրիական Աֆրինում շարունակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ապա Աֆրինի խաղաղ բնակչությունը կարող է կանգնել զանգվածային կոտորածի առջև
Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ս.թ. մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մարտի 13-ին ճանաչողական այցով մեկնել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների կենտրոն:
«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»:
ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի համատեղ միջոցառումների 2018թ. պլանի համաձայն` ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչը մասնակցում է մարտի 13-ից 15-ն անցկացվող ԱՊՀ ռազմաօդային ուժերի, հակաօդային և զենիթահրթիռային զորքերի, ինչպես նաև օդատիեզերային պաշտպանության սպաների հավաքներին:
«Յուրաքանչյուր քայլ, որը մենք կատարում ենք և որը վիճահարույց է, անպայման քննարկում ենք նաև միջազգային փորձագետների հետ, որպեսզի տեսնենք այլ երկրների փորձը, դատարանների փորձը, այլ երկրների մեկնաբանությունը և այլն»,- այսօր ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ահաբեկչության քարոզի և դրա արդարացման պատասխանատվության քրեականացման նախագծին։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկիրը հետ է կանչում Հռոմի ստատուտի վավերացումը, որը հիմնել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ):
Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 13-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը Սեուլի կենտրոնական շրջանի դատախազություն հարցաքննության է ներկայացել այն տարիներին կոռուպցիայի եւ ծառայողական լիազորությունների չարաշահման գործի շրջանակներում, երբ նա զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը:
Չեմպիոնների լիգայում կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ «կարմիր սատանաների» նման անհաջողությունը նորություն չէ թիմի համար:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած Մարիլանդ պողոտան Արցախի Հանրապետության պատվին կարող է վերանվանվել Արցախի փողոցի:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժը, որում ծաղրում են անազատության մեջ գտնվող կանանց։
ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը «բացում է Պանդորայի արկղը» տիեզերքում զենքի տեղաբաշխման հնարավորության վերաբերյալ հայտարարություններով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը մարտի 12-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակում հանդիպել է հայ համայնքի երիտասարդ մասնագետների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի իրական հանգամանքները: «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված վարորդը ձերբակալվել է:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթների շուկան կարգավորել գլոբալ մակարդակով, այլապես այդ շուկան խիստ կքրեականացվի։
Մարտի 13-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները կանխել են նախապես ծրագրված և նախապատրաստված փախուստի փորձ:
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը մարտի 14-ին կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջեւ հավասարությունը եւ բարձր կենսամակարդակը:
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը, որը պլանավորված է ապրիլի վերջին:
Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Ազատությունից զրկման վայր, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի իրավունքի և պետական իրավասու մարմնի կողմից լրագրողի մուտքի թույլտվության կամ մերժման հարցերի իրավական ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են հստակ իրավական չափանիշներ, որոնք, Պաշտպանի համոզմամբ, պետք է կիրառելի լինեն քրեակատարողական հիմնարկ լրագրողի մուտքի հարցը որոշելիս:
Միացյալ Նահանգներին ապագայում կարող է պահանջվել տիեզերական ուժերի ստեղծում՝ որպես զինված ուժերի լիարժեք տեսակ:
Մարտի 13-ին ժամը 17:09-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Դ.Բեկ 4 հասցեում Ա.Հ.-ն ինքնասպանության փորձ է գործել` բաղնիքում դանակով վնասել է պարանոցի կոկորդային հատվածը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հետախուզվողին հայտնաբերեցին շուրջ 7 տարի անց։