 
                        Օդի ջերմաստիճանը կբարձրանա
 
                                    Հանրապետության տարածքում`
Մարտի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, Լոռիում Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը կպահպանվի: Մարտի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, մարտի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 16-17-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 15-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-ին, 17-ի ցերեկը, մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.20C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.30C
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        