Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 26-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել ընկերուհու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ և դատապարտվել 4 տարի 6 ամիս 28 օր ժամկետով ազատազրկման։
Ավստրալուհի Ջեյդ Լոուրենսը ծննդաբերել է հղիության մասին իմանալուց 15 րոպե առաջ:
Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը եւ նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 30 միլիոն դոլարի նվիրատվություն կկատարեն Հարվարդի համալսարանին եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին այն նախաձեռնության համար, որը միտված է ցածր դասարանների աշակերտների շրջանում գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարին:
Առաջին ալիքով հեռարձակվող «Տանդեմ» կատակերգական սիթքոմը երկու դպրոցական ընկերների պատմություն է: Նրանցից մեկը երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, վերադառնում է Հայաստան՝ ընկերոջ տուն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2018 թվականի մարտի 12-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլ չի պատրաստվում քննարկել վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների թեկնածության հարցը:
Բա՛րև, ցուրտ հեռուների իմ լավ ընկեր: Ես լավ եմ. նամակդ կարդացի, շատ ծիծաղեցի. ասում էի՝ Դավիթն ի՛նչ լավ է գտել, ես էլ եմ փորձելու նույն կերպ ապրել. կանեմ՝ ինչ ուզում եմ, կասեմ՝ ինչ ուզում եմ, որովհետև, իրոք, կապ չունի, ոնց որ՝ իրեն, ինձ էլ ոչ մի բան չեն անի:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ այս տարի կրիտիկական է ջրամբարների վիճակը.
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպում են ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ։
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 11-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում լուրջ մրցակցություն չի ակնկալում, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են ձեռնպահ մնալ այդ ընտրություններին մասնակցելուց:
Google-ը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ անօդաչուից տվյալները վերլուծող ալգորիթմի մշակման համար:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում ամփոփել է Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի «Միլան»-«Արսենալ» խաղից առաջ «ռոտոսներների» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է առաջիկա խաղի մասին:
Ամերիկյան Coca-Cola-ն՝ ոչ ալկոհոլային ընպելիքների աշխարհում խոշորագույն արտադրողը, իր 125-ամյա պատմության մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչքներ թողարկել։
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ղեկավարի տեղակալ Գրեչեն Բիրքլի հետ:
Լեոյի մոտ ամեն ինչ գնում է՝ ըստ պլանի: Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում «Ատլետիկոյի» նկատմամբ «Բարսելոնայի» տարած հաղթանակից հետո հաղթական գոլի հեղինակ Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է ազդել իր խաղի վրա դիրքի փոփոխությունը:
«Դաստիարակում» բառն իմ կողմից ընկալվում է որպես որոշակի՝ արդեն հստակ տարանջատվող ճիշտ կամ սխալ նորմերին վարժեցում: Մի տեսակ ոչ բանական և անմարդկային սկիզբ կա այս ամենի մեջ:
Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի Բալկանյան, Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանային հարցերի պատասխանատու դոկտոր Թիֆանի Պետրոսին:
«Այսօր` մարտի 7-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին:
Մարդիկ, որոնք անվայել վարքագիծ կդրսեւորեն Ֆրանսիայի փողոցներում, կպատժվեն տուգանքով 90 եվրոյի չափով:
Մարտի 7-ին՝ ժամը 20:17, անձը չպարզված քաղաքացուց Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ իր հայրը գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել:
Լրագրող եւ քաղաքական գործիչ Քսենյա Սոբչակը գլխավորել է ԶԼՄ-ներում անձանց ժողովրդականության «Կանայք իշխանության մեջ:
Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է հավելյալ «Թեժ գիծ» հեռախոսահամար` 060 80 80 03, ներքին 4:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացի Զաբել Եսայանի անվան ծառուղին:
Հայաստանի նախագահն անցյալ շաբաթ վերջապես պաշտոնապես չեղյալ հայտարարեց տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունները Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին համատեղության կարգով նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան:
Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը պլանավորում է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Forbes հանդեսը որոշել է պարզ ու մատչելի ձեւով պատմել միլիարդատեր Իլոն Մասքի ձեռնարկումների հաջողության գաղտնիքների մասին:
Թուրինջը հայտնի է՝ որպես հակաօքսիդանտ, որը նաև հակաբակտերիալ հատկություններ ունի։ Այն հարուստ է վիտամին C-ով, պարունակում է A, B, D, E վիտամիններ, այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են կալցիումը, ֆոսֆորը, մագնիումը, մանգանը, ցինկը, պղինձը, երկաթը։
Լիտվայի բանկը (կենտրոնական բանկը) արդեն այս տարի կթողարկի աշխարհում առաջին կոլեկցիոն կրիպտոմետաղադրամը: