Բաժիններ՝

Լավրովն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Սիրիայի զինուժերին հարվածի «ամենածանր» հետևանքների մասին

Սիրիայի կառավարական ուժերին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հետեւանքներն ամենածանրը կլինեն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Մարտի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նոր գործողություններ ձեռնարկել Սիրիայում, «եթե դա անհրաժեշտ լինի»: Լավրովը պատմել է, որ 2017 թվականի ապրիլին Խան Շեյխունում զարինի կիրառման վերաբերյալ հաղորդագրությունների հայտնվելուց հետո իրեն զանգահարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ օգնություն խնդրեց պատահարի վայր մուտք ստանալու հարցում՝ այնտեղ փորձագետներ ուղարկելու համար:

«Մենք պայմանավորեցինք Դամասկոսի հետ, որ նման մուտք կտրամադրվի: Երբ մենք այդ տեղեկատվությունը փոխանցեցինք Վաշինգտոնին, նրանք ասացին. «Շնորհակալություն, արդեն հարկավոր չէ», եւ իսկույն էլ հարված հասցրին այդ օդանավակայանին»,-ասել է Լավրովը: «Ուստի եթե լինի այդօրինակ հերթական հարվածը, ապա հետեւանքներն ամենածանրը կլինեն:

Տիկին Հեյլին պետք է հասկանա, որ մի բան է՝ անպատասխանատու կերպով չարաշահել միկրոֆոնը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլ բան՝ երբ զինվորականները՝ ռուս եւ ամերիկացի, կապուղիներ ունեն եւ այդ կապուղիներով շատ հստակ ասված է՝ ինչն է կարելի եւ ինչը՝ ոչ: Եվ ամերիկյան կողմը դա հիանալի գիտի»,-հայտարարել է Լավրովը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս