«Եթե մինչև այս ընտրությունները նշում էին, որ վարչապետի դեմքով է ՀՀԿ-ն գնում ընտրությունների, և ստացած ձայները փորձում էին ներկայացնել՝ որպես վարչապետի բարձր հեղինակության արդյունքում ստացած ձայներ, ապա երեկ վարչապետի դեմքով չէր գնում քվեարկության գործընթացը, և ՀՀԿ-ն ստացավ 71% ձայն»։
Կատարի Պետությունում պաշտոնական այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Կատարի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում պայթուցիկ սարք է գործարկվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել:
«Ռեալը» և Զինեդին Զիդանը պայմանավորվածության են հասել 2018թ. լրացող պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Բոլոր դետալները քննարկված են, և պայմանագրի կնքման համար պակասում է միայն ֆրանսիացու ստորագրությունը:
Ֆրանսիական «Ռեյմս» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյե»-ն, որը հաջորդ մրցաշրջանում Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել:
Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագիրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է:
Առաջիկա 5 տարիներին, ձեզ հետ միասին, մենք կշարունակենք բոլոր այն ծրագրերը, որոնց սկիզբն արդեն տրված է, նաև կյանքի կկոչենք այն ամենը, ինչը կապահովի մեր սիրելի քաղաքի զարգացումը:
Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արցախի սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռով կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:
Գերմանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ 43-ամյա մասնագետը կոնֆլիկտի մեջ է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ: Տուխելը ոչ լավ հարաբերությունների մեջ է նաև թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգները կասկածանքով է վերաբերվում Սիրիայում լարվածության թուլացման գոտիների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Աստանայում կայացած կոնֆերանսի ընթացքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը աշխատանքային այցով մեկնել են Լոռու մարզ՝ ծանոթանալու մարզի գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացման հեռանկարին:
«Նպատակ կա Մեղրու սահմանային կետում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն ստեղծել: Այն շատ կարևոր է, քանի որ իրանցի զբոսաշրջիկները մեր «ամենատուժած» զբոսաշրջիկներն են: Սահմանն անցնելուց առաջ և հետո նրանք ունենում են տրանսպորտային ծառայությունների հետ կապված խնդիրներ»:
«Հիմա նյութական շահի մասին են խոսում: Այդ դեպքում ո՞վ պետք է դուրս գա բողոքի, քաղաքացին համաձայնել է իր բակը ասֆալտապատել կամ գումար է վերցրել ու գնացել քվեարկել, գնա դուրս ո՞ւմ բողոքի, ինչի՞ համար բողոքի»,- ասաց նա:
Իտալացի մասնագետը լոնդոնյան «Չելսիի» կազմում իր առաջին իսկ մրցաշրջանում կարողացավ չեմպիոնական տիտղոս նվաճել:
Նրա խոսքով` հայկական կողմը առաջարկել է ներդրումներ իրականացնել խոստումնալից՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, ճանապարհաշինության և զբոսաշրջության ոլորտներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի և Կոտայքի մարզերի համայնքների հնգամյա զարգացման լավագույն ծրագրերը:
Մեր ընդունած սնունդը հաճախ խանգարում է օրգանիզմի մաքրմանը։ Այս դեպքում ձեզ օգնության կհասնի այս բնական միջոցը, որը կօգնի արագ մաքրել ուղիղ աղին։ Առավելություններից մեկն այն է, որ այս միջոցը որևէ կողմնակի ազդեցություն չի ունենա օրգանիզմի վրա։
«Ցանկանում ենք, որ արաբ զբոսաշրջիկների համար Թուրքիան, իսկ թուրք զբոսաշրջիկների համար արաբական երկրները լինեն թիրախային ուղղություն: Երկար ժամանակ է, ինչ այս ոլորտում համագործակցում ենք Թուրքիայի հետ և մեր աշխատանքի արդյունքն ակնհայտ է»:
Այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում հանդես չգա Չեմպիոնների լիգայում, ֆուտբոլիստների աշխատավարձերը կկտրեն:
Նոր «Միսս ԱՄՆ» է դարձել Կոլումբիայի օկրուգից միջուկային քիմիայի մասնագետ 25-ամյա Քարա Մաքքալոուն:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդերս Ինիեստան գտնում է, որ Մադրիդի «Ռեալն» արժանիորեն նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրը: Մրցաշարի կիսաեզրափակչում Զինեդին Զիդանի սաները հաղթեցին «Ատլետիկոյին»: Նույն բանն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ասել է նաև Թուրինի «Յուվենթուսի» մասին:
Թուրքիայում ազատազրկման դատապարտված հանցագործ աշխարհի պարագլուխներից մեկը՝ Քյուրշաթ Յըլմազը, խոստովանել է, որ գյուլենականները 2005 թվականին իրեն առաջարկել էին սպանել «Ակօս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքին:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել: Այս մասին նա պատմել է France Inter-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետը, ով, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Գյումրի քաղաքի բնակիչ Ա. Ղ.-ից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել:
Մայիսի 11-ից 12-ը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Մյունստեր քաղաքում տեղակայված «Ռենո-Վեսթֆալիա» կորպուսի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում, որտեղ տեղի ունեցավ Մյունստերյան դեսպանների 15-րդ հավաքը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայաստանին:
Գյուղատնտեսության ցուցանիշների միջոցով է, որ իշխանությունն ապահովում է տնտեսական աճի ցանկալի ցուցանիշները, մյուս կողմից՝ գյուղատնտեսության մեջ է զբաղված մեր ոչ քաղաքային բնակչության մեծամասնությունը, ինչն այս ոլորտը դարձնում է, ըստ էության, ամենաընդգրկունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների, կառավարության ծրագրերի մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ։
Խամես Ռոդրիգեսը բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և տեղափոխության վերաբերյալ հասել է նախնական պայմանավորվածության:
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել:
Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը։