
Կոնտեն դիտարկում է կարիերայի շարունակության 3 առաջարկներ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամռանը կարող է փոխել թիմը:
Իտալացի մասնագետը լոնդոնյան «Չելսիի» կազմում իր առաջին իսկ մրցաշրջանում կարողացավ չեմպիոնական տիտղոս նվաճել:
«Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, որը «կապույտներին» տիտղոս բերեց, Կոնտեն խուսափեց իր ապագայի մասին լրագրողների հարցին պատասխանելուց:
«Հուսով եմ, որ իմ կարիերայում շատ այսպիսի հիասքանչ պահեր կլինեն»,- հայտարարել է Կոնտեն:
Իտալական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մասնագետն Անգլիայում հաղթանակի հասնելուց հետո չի շարունակի աշխատանքը Լոնդոնում: Նա ձեռքում ունի աշխատանքի վերաբերյալ 3 առաջարկ: Հաղորդվում է, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Բարսելոնան», երրորդ թիմի անունը չի հրապարակվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը