
1 տարվա ընթացքում արաբական երկրներից Թուրքիա է այցելել շուրջ 3 մլն զբոսաշրջիկ

2016 թվականից սկսած արաբական երկրներից Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 3 միլիոնի:
Ըստ թուրքական «Sabah» թերթի այս մասին հայտարարել է «Արաբական զբոսաշրջային» ընկերության ղեկավար Բանդար Բին Ֆահդ ալ Ֆուհաիդը: Նա նշել է, որ իրենք նպատակ ունեն արաբական երկրների և Թուրքիայի միջև զբոսաշրջության ներուժն ավելի բարձր մակարդակի հասցնել:
«Ցանկանում ենք, որ արաբ զբոսաշրջիկների համար Թուրքիան, իսկ թուրք զբոսաշրջիկների համար արաբական երկրները լինեն թիրախային ուղղություն: Երկար ժամանակ է, ինչ այս ոլորտում համագործակցում ենք Թուրքիայի հետ և մեր աշխատանքի արդյունքն ակնհայտ է»: