Բաժիններ՝

Թեհրանի քաղաքագլուխը հայտարարել է նախագահական մրցարշավից դուրս գալու մասին

Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Ղալիբաֆը հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնի համար մրցարշավից դուրս գալու մասին եւ պաշտպանել է այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի թեկնածությունը։

Թեկնածուի հայտարարությունը հայտնվել է Իսլամական հեղափոխության ուժերի ժողովրդական ճակատի նիստից հետո, որին պատկանում են Ղալիբաֆը եւ Ռայիսին: Ժողովրդական ճակատը կարող թ առաջադրել միայն մեկ թեկնածուի, եւ ընտրությունը եղել թ հօգուտ Ռայիսիի:

«Ես այս որոշումն ընդունել եմ հանուն Իսլամական հեղափոխության ուժերի Ժողովրդական ճակատի միասնության պահպանման: Կոչ եմ անում ճակատի բոլոր կողմնակիցներին՝ օգնել… այաթոլլա Իբրահիմ Ռայիսիի հաղթանակին՝ հանուն երկրում փոփոխությունների անցկացման եւ տնտեսության աջակցման»,-­ասված է Ղալիբաֆի հայտարարության մեջ, որն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Այսպիսով՝ թեկնածուների թիվը կրճատվել է մինչեւ հինգ: Նրանց թվում են գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին եւ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Էսհաք Ջահանգիրին: Իրանում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19­-ին: Երկրի նախագահ կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս