Բաժիններ՝

Միշել Տեր­-Զաքարյանը կարող է գլխավորել ֆրանսիական «Մոնպելյե»­-ն

Ֆրանսիական «Ռեյմս» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր­-Զաքարյանի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյե»-­ն, որը հաջորդ մրցաշրջանում Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել: Այս մասին հայտնում է RMC Sport­-ը:

Նշվում է, որ «Մոնպելյե»-­ն արդեն սկսել է բանակցությունները Միշել Տեր-­Զաքարյանի հետ: Ֆրանսիական ակումբը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպանին առաջարկում է երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:

Միշել Տեր­-Զաքարյանը «Ռեյմս»-­ի գլխավոր մարզչի պաշտոնում չկարողացավ թիմին ուժեղագույնների խումբ վերադարձնել, իսկ «Մոնպելյե»-­ն արդեն ապահովել է ուղեգիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031