Հինգշաբթի օրը կայանալու է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը: Ե՛վ ՀՀԿ-ն, և՛ «Ծառուկյան» դաշինքը մինչև վերջին օրը պահպանում են ինտրիգը, իշխանությունը չի գաղտնազերծում, թե ովքեր են լինելու ԱԺ նախագահի, փոխնախագահների իր թեկնածուները, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է վարվելու իր ըմբոստների հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է ընդունել, որում խստիվ դատապարտել է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին։
ՀՀԿ-ն հավաքեց կրկնակի պակաս, քան Տարոն Մարգարյանի «դիմանկարով» գործընթացում: Ինչ խոսք, ընտրական տրամադրության և մթնոլորտի առանձնահատկությունների էական տարբերություններ կան խորհրդարանի համապետական և ավագանու ՏԻՄ մակարդակներում, եթե անգամ խոսքը Երևանի ավագանու մասին է, սակայն ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանը ստանում է «վարկանիշային ուժեղ» մրցակից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ:
Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի օրը «Ծառուկյան դաշինքի» անցողիկ թեկնածուներին կհավաքի «կանյաչնիում»։ Նախնական տեղեկություններով, հավաքը նախատեսված է ժամը երեքին։ «Ծառուկյանն ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայաստանում զարգացում, որակ կարող է առաջացնել միայն ֆորս-մաժորը, որը բովանդակությամբ պետք է մերժի թե՛ իշխանության «եվրասիականությունը» և թե՛ նրան հակադրվողների «ծռությունը»՝ դառնալով հարթակ մեր քաղաքակրթական զարգացման, Հայաստանի ու աշխարհի երկխոսության համար։
2016 թվականի նոյեմբերի 10-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:
Ուրբաթ օրվա ՀՀԿ ԳՄ նիստը նախատեսված չի եղել, բայց Սերժ Սարգսյանը որոշել է ավագանու ընտրությունների նախօրեին մեկ անգամ ևս ՀՀԿ-ականների ուշադրությունը հրավիրել Երևանի ընտրությունների վրա։
Վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից:
Հայտնի է դարձել «ՍԱՍ գրուպում» նախընտրական սկանդալային ժողովը վարած անձնավորության ինքնությունը: Դա եղել է «ՍԱՍ գրուպ»-ի փոխտնօրեն Սամվել Մանուկյանը, որը սովորաբար «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացնում է նաև նախընտրական ժողովները:
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 16-ին, ժամը 02:37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 18 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին թողարկել է Bon Appetit երգի հոլովակը, որտեղ նրան խառնում են ալյուրի հետ եւ խմոր դարձնում:
Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան մայիսի 14-ի երեկոյան Լոնդոնում մրցանակներ է հանձնել անցյալ տարվա լավագույն ազգային սերիալների ստեղծողներին, ինչի մասին հայտնել է The Hollywood Reporter-ը։
Շարքում տեղ են գտել Drive եւ Aviator երկու մոդելները՝ տարբեր գույների լինզաներով: Ակնոցներն արդեն հայտնվել են Համացանցում եւ ներկայացվել բրենդի պաշտոնական խանութներում: Դրանց գները տատանվում են 635-ից մինչեւ 665 դոլար:
Ճապոնիայի Toyota ավտոհսկան շուրջ 350 հազար դոլար կտրամադրի մինչեւ 2019 թվականը Skydrive թռչող ավտոմոբիլի ստեղծման համար, ինչի մասին հաղորդել է The Nikkei Asian Review պորտալը։
Վետերան Բրայսոն Հեյսը՝ 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման մասնակիցը, դարձել է աշխարհում ամենատարեց սքայդավերը:
Ժամակակից սմարթֆոնները գիտեն, թե որտեղ են գտնվում իրենց «տերերը», և պահպանում են գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը։ Եթե չեք փոխել գեոլոկացիայի կարգավորումները, սմարթֆոնը հիշում է այն վայրերը, որտեղ գտնվում եք։ Ընդ որում, կարևոր չէ՝ օգտագործում եք iPhone, թե Android համակարգով աշխատող սմարթֆոն։
Աղեղնավորը ծաղկում է, երբ նոր բան է սովորում, և մշտապես գտնվում է բարձրագույն ճշմարտության որոնման ճանապարհին։ Կիրք, հետաքրքրասիրություն, ճշմարտություն… ահա նրանց շարժող ուժը։
Չնայած բազուկը բավական շատ շաքար է պարունակում՝ այն հանգիստ կարելի է օգտագործել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։ Այն բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, որոնք կօգնեն նկատելիորեն լավացնել առողջությունը։
Կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրություններով, ըստ էության, ավարտվեց մի կարևորագույն քաղաքական ցիկլ, որը կանխորոշելու է առաջիկա տարիներին, առաջին հերթին՝ 2018 թվականին, տեղի ունենալիք փոփոխությունները։
Դատական պրակտիկայում դեռևս զգալի թիվ են կազմում ժառանգության և կտակի հետ կապված դատական վեճերը։ Այն, որ Քաղաքացիական օրենսգրքի կտակի և ժառանգության մասին բաժնում կան բազմաթիվ թերացումներ, ակնհայտ է, բայց քաղաքացիների անտեղեկացվածությունն էլ էլ ավելի է նպաստում խնդիրների մեծացմանը։
«Ես իսկապես երջանիկ եմ, արդեն անցել է կես տարի, ինչը և՛ տխուր է, և՛ ուրախալի, բայց ես կրկին զգացմունքներ ունեմ… Կարծում եմ, որ դա էլ փորձություն է մարդու համար. դու կա՛մ ժխտում ես դրանք (զգացմունքները) քո ամբողջ կյանքում, կա՛մ պատասխանում ես դրանց եւ զարգանում»,- հայտարարել է Փիթը GQ Style հանդեսին տված հարցազրույցում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Բավարիան» կողմնորոշվել է առանցքային տրանսֆերային նպատակներում: Մյունխենցիները պլանավորում են մեջբերել «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին՝ Ռոբերտ Լևանդովսկու հետ զույգ ձևավորելու համար, և ուժեղացնել միջին գոտին՝ Մարկո Վերատիին ՊՍԺ-ից հրավիրելու հաշվին:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մայիսի 15-ի երեկոյան հովվապետական նայցով մեկնելու է Քուվեյթ, որտեղ կկատարի նորակառույց Սրբոց Վարդանանց եկեղեցու օծումը։
NASA-ն ցուցադրել է նոր մարսագնացի լիամասշտաբ մոդելը:
Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը, բավարարելով ՌԴ արդարադատության նախարարության հայցը` վճիռ է կայացրել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելու վերաբերյալ: