Բաժիններ՝

Խամես Ռոդրիգեսը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Խամես Ռոդրիգեսը բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և տեղափոխության վերաբերյալ հասել է նախնական պայմանավորվածության:

Ավելի վաղ Խամեսը և իր գործակալ Ժոզե Մենդեշը հանդիպել են Ֆլորենտինո Պերեսի հետ և իրենց դժգոհությունն են հայտնել «Ռեալում» կոլումբիացու գործերի դրության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում են կոլումբիական RCN Radio-ի ինսայդերները, իր հերթին՝ նախագահը խնդրել է Ռոդրիգեսին մինչև մրցաշրջանի ավարտը չձեռնարկել ոչ մի վճռական գործողություն: Խամեսը «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակոյից» 2014 թվականին, 75 մլն եվրոյով:

2016-17թթ. մրցաշրջանում Ռոդրիգեսը մասնակցել է 31 պաշտոնական խաղերի, բայց միայն 19 անգամ է դաշտ դուրս եկել թիմի հիմնական կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս