Բաժիններ՝

Մասնագետները նախազգուշացրել են համաշխարհային կիբեռգրոհի երկրորդ ալիքի մասին

Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել: Այս մասին նա պատմել է France Inter-ին:

Պուպարը բացատրել է, որ մայիսի 12-ին ամբողջ աշխարհում WannaCry վիրուսը տարածած ցանցահենները կարող են այն ավելի արդյունավետ դարձնել, ինչպես նաեւ իրենց օրինակով ոգեշնչել «կոտրանք» կատարողներին:

«Առաջիկա օրերին ու շաբաթներին հարկ է սպասել կանոնավոր կրկնական գրոհների»,- նախազգուշացրել է Պուպարը:

Եվրոպոլի գործադիր տնօրեն Ռոբերտ Վեյնրայթը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ վարակումների հաջորդ հորձանքին սպասում է արդեն մայիսի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031