
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ֆուտբոլիստները կտուգանվեն

Այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանում հանդես չգա Չեմպիոնների լիգայում, ֆուտբոլիստների աշխատավարձերը կկտրեն:
Այն ժամանակ, երբ ԱՊԼ-ի մյուս ակումբները նվաճումների համար բոնուսներ են հատկացնում, «Մանչեսթեր Յունայթեդը» գնում է այլ ճանապարհով: Լրացուցիչ բոնուսների տեղը «Կարմիր սատանաները» նախորդ մրցաշրջանից սկսել են անհաջողության դեպքում կտրել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Այսպես. այս մրցաշրջանի պլաններում նշված է, որ թիմի համար խնդիր-մինիմումը հանդիսանում է Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, և դրա չկատարումը կհանգեցնի պատժամիջոցների:
Ըստ The Times-ի տեղեկության՝ նախորդ մրցաշրջանի արդյունքներով, որում «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց էլիտար մայրցամաքային մրցաշարի, որոշ ֆուտբոլիստներ ստացել են իրենց աշխատավարձերը՝ մոտ կես մլն ֆունտով պակաս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը