Դեսպան Սմբատյանն այցելել է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամաս

Մայիսի 11-ից 12-ը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայի Մյունստեր քաղաքում տեղակայված «Ռենո-Վեսթֆալիա» կորպուսի հրավերով աշխատանքային այցով գտնվում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում, որտեղ տեղի ունեցավ Մյունստերյան դեսպանների 15-րդ հավաքը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հայաստանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը դեսպան Սմբատյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ լայնածավալ ելույթով, որտեղ, մասնավորապես անդրադարձ կատարեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և ձեռնարկվող քայլերին։

Այցի շրջանակներում դեսպան Սմբատյանը հանդիպեց Մյունստերի քաղաքապետ Մարկուս Լեվեին, որից հետո գրառում կատարեց քաղաքի «Ոսկե գրքում»

Այնուհետև, Աշոտ Սմբատյանը հանդիպումներ ունեցավ Մյունստերյան տնտեսվարողների և գործարարների միության ղեկավարության, ինչպես նաև Մյունստերի Վիլհելմյան համալսարանի ղեկավարի անձնակազմի հետ:

Դեսպանն աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարարությանն առընթեր Սպայական ակադեմիայի փոխնախագահ Մ. Ցայֆերի հետ:

Տեղեկանք․ Մյունստերյան դեսպանների հավաքը տարածաշրջանային ամենամեծ ակումբներից է, որն ունի շուրջ 13․000 անդամ, ովքեր ինչ-որ կերպ կապված են Մյունստերի հետ։ Նրանց մի մասը սովորել ու աշխատել է այնտեղ, կամ էլ ներկայումս է սովորում ու աշխատում։ Այս ակումբի շրջանակներում կազմակերպվող ամենամյա հավաքի այս տարվա գլխավոր հյուրը Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031