Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է ԱՊԼ 2017թ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակը:
«Բժշկություն գնում են նվիրյալները, բայց նվիրյալներն ընտանիք պահելու խնդիր ունեն, և այդ ուղու վրա նրանք սկսում են օտար լեզուներ սովորել, և առավել տաղանդավորները լքում են Հայաստանը։ Մենք իրենց Հայաստանում պահելու պետք ունենք։ Հենց այդ պատճառով ես ցանկանում եմ, որ բժիշկներ-հասարակություն երկխոսությունը մի փոքր ավելի դրական հունով գնա»։
Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը և բիզնեսին պարբերաբար իրազեկել է ոլորտային ռիսկերի վերհանման և ստվերի անձնագիր կազմելու մասին՝ հորդորելով տնտեսվարողներին ինքնակամ շտկել սխալները: Նախորդ ամիս ՊԵԿ-ը զգուշացրել էր, որ գործելաոճն ինքնակամ չշտկած տնտեսվարողների նկատմամբ կոմիտեն նախազգուշացումից անցնում է հսկողական լայնածավալ գործողություննե րի իրականացմանը:
«Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան ճշտված տեղեկատվության համաձայն Եմեն ում ՀՀ քաղաքացիներ չկան»,- գրել է Տիգրան Բալայանը:
Թուրքիան, որը ես ժամանակին գիտեի որպես իր ժողովրդավարությունն ամրապնդող և աշխարհիկության ժամանակակից տեսակն ունեցող երկիր, տիրապետության տակ է մի նախագահի, ով անում է ամեն բան իշխանություն կուտակելու և այլախոհներին իրեն ենթարկելու նպատակով:
«Ծառուկյան» դաշինքը նախապատրաստվում է մայիսի 18-ին կայանալիք նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը, քննարկվել են օրենսդրական գործունեության իրականացման հետ կապված հարցեր։
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավար Մարտին Շուլցն ապշել է պաշտոնական Անկարայի որոշման առնչությամբ, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նախարարությունների աշխատակիցների ձերբակալելու մասին որոշումներ է ընդունել:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է ՌԴ-ի ֆիզիկական եւ իրավական այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին բողոքի ակցիա կիրականացնի՝ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով ժամանել է ԱՄՆ:
Խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար տեսուչ Ա. Վ.-ին, Դ. Ա.-ին և Վ. Մ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով, Կ. Ն.-ին` 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մայիսի 16-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը երկկողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվել են նյութեր, կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, երեկ Կոտայքի մարզում խոտերի վրա նորածնի դիակ է հայտնաբերվել:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացավ ևս մեկով:
Վրաստանի ՆԳ նախարարությունը գրանցել է վրացական ծագմամբ 325 «օրենքով գողերի», որոնց մեծ մասը գտնվում է հետխորհրդային տարածքում եւ Եվրամիության երկրներում:
«Ես ինձ ավելի շատ զգում եմ ադմինիստրատոր, քան քաղաքական գործիչ։ Ըստ այդմ՝ ես, ցանկացած քաղաքացու նման, գիտեմ այսօրվա խորհրդարանի կազմը։ Ինչ վերաբերում է իմ ապագա աշխատանքին…»:
Իսրայելի Check Point Software Technologies ընկերությունը, որն աշխատում է IT-անվտանգության ոլորտում, հայտնաբերել է WannaCry վիրուսի նոր տարբերակ եւ վնասազերծել է այն:
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ:
Այս տարվա մարտի 25-ին տեղի ունեցավ «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության պաշտոնական մեկնարկը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիրը մայիսի 16-ին Յոկոսուկա ռազմածովային բազայից երկարատեւ ծովային փորձարկումների է դուրս եկել Ճապոնիայի շուրջն ընկած ջրատարածքում:
«Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր մեղավորները դատվեն, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինի էր։ Զարուհի Փոստանջյանը գործող պատգամավոր է»,- 168.am-ին ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր դեմ կիրառված բռնության փաստը։
Վենեսուելայում ընդդիմության եւ կառավարության դիմակայության հերթական օրը մարդկային նոր զոհեր է բերել:
«Բարեբախտաբար չունենք զոհեր և վիրավորներ, չի եղել նաև ռազմական կարևոր տեխնիկայի կորուստ: Ադրբեջանի գործողությունը ոչ միայն ագրեսիայի դրսևորում է Արցախի նկատմամբ, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի»:
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա:
Symantec եւ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունները գտել են այն բանի ապացույցները, որ WanaCrypt0r 2.0 շորթիչ վիրուսի միջոցով գլոբալ կիբեռգրոհի հետ կարող են առնչություն ունենալ հյուսիսկորեացի ցանցահենները:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածո Հիլարի Քլինթոնը հայտարարել է նոր քաղաքական կազմակերպության ստեղծման մասին՝ նպատակ ունենալով աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ինքն առաջադրել էր նախընտրական արշավի ընթացքում:
The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին:
Գյումրիում բացահայտվեց 77-ամյա տղամարդու սպանությունը։