«Առաջիկա օրերին հարկ է սպասել կանոնավոր կրկնական գրոհների». Գիյոմ Պուպար
Ֆրանսիայի Տեղեկատվական անվտանգության ազգային գործակալության ղեկավար Գիյոմ Պուպարը հայտարարել է, որ մոտ ժամանակներս համաշխարհային կիբեռգրոհները կարող են կրկնվել: Այս մասին նա պատմել է France Inter-ին:
Պուպարը բացատրել է, որ մայիսի 12-ին ամբողջ աշխարհում WannaCry վիրուսը տարածած ցանցահենները կարող են այն ավելի արդյունավետ դարձնել, ինչպես նաեւ իրենց օրինակով ոգեշնչել «կոտրանք» կատարողներին:
«Առաջիկա օրերին ու շաբաթներին հարկ է սպասել կանոնավոր կրկնական գրոհների»,-նախազգուշացրել է Պուպարը: Եվրոպոլի գործադիր տնօրեն Ռոբերտ Վեյնրայթը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ վարակումների հաջորդ հորձանքին
սպասում է արդեն մայիսի 15-ին: