
«Ռեալը» պայմանավորվել է Զինեդին Զիդանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ

Ֆլորենտինո Պերեսը տխուր է. նա մարզչին հեռացնելու առիթ չունի:
«Ռեալը» և Զինեդին Զիդանը պայմանավորվածության են հասել 2018թ. լրացող պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Բոլոր դետալները քննարկված են, և պայմանագրի կնքման համար պակասում է միայն ֆրանսիացու ստորագրությունը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, համաձայնագրի պաշտոնական ստորագրումը՝ նախատեսված մինչև 2020թ., տեղի կունենա մրցաշրջանի ավարտից հետո:
Զիդանը ղեկավարում է «Ռեալը» 2016 թվականից: Առաջին մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» հետ հաղթեց Չեմպիոնների լիգան:
2016-17թթ. մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Ռեալը» կիսում է առաջին տեղը «Բարսելոնայի» հետ, բայց անցկացրել է 1 հանդիպում պակաս:
Չեմպիոնների եզրափակչում մադրիդցիները պետք է պաշտպանեն տիտղոսը «Յուվենթուսի» դեմ խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը