
««Ռեալը» և «Յուվենթուսն» արդարացիորեն դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». Անդրես Ինիեստա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդերս Ինիեստան գտնում է, որ Մադրիդի «Ռեալն» արժանիորեն նվաճեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղեգիրը: Մրցաշարի կիսաեզրափակչում Զինեդին Զիդանի սաները հաղթեցին «Ատլետիկոյին»: Նույն բանն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ասել է նաև Թուրինի «Յուվենթուսի» մասին:
««Ռեալը» և «Յուվենթուսն» արդարացիորեն դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սակայն կորցնում ես հետաքրքրությունը, երբ ինքդ չես դառնում եզրափակչի մասնակից»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ի պատասխան այն հարցին, թե ում է նա համարում լավագույն ֆուտբոլիստը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ, Ինիեստան տվել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի անունը:
«Ռեալի» և «Յուվենթուսի» միջև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 3-ին, Կարդիֆում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը