
«Անմտություն կլիներ մտածել, որ ես կմնամ «Բորուսիայի» մարզիչը». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր ապագան:
Գերմանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել էին, որ 43-ամյա մասնագետը կոնֆլիկտի մեջ է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեի հետ: Տուխելը ոչ լավ հարաբերությունների մեջ է նաև թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ:
«Իմ կողմից անմտություն կլիներ մտածել, որ ես կմնամ «Բորուսիայի» մարզիչը: Բայց տվյալ պահին ես այն մարդը չեմ, ում պետք է նման հարց տալ»,- Տուխելին է մեջբերում Sport1-ը:
Նշենք, որ գերմանացի մասնագետի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը:
Հաղորդվել է նաև, որ «Բորուսիան» արդեն գտել է «մեղուների» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուին: Դա «Նիսի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը