«Տարոն Մարգարյանին չի սպասվում անհոգ հաջորդ հնգամյակ, որովհետև այն կազմը, որ ընդդիմության կողմից մտնում է ավագանի, պետք է հուշի, որ նրա մոտ առաջվա պես չի ստացվելու: Փողոցը տարին հինգ անգամ ասֆալտապատել չի ստացվի, այն այսբերգները ձմեռային ամիսներին չի լինելու, շատ ծանր են նստելու նրա վրա»:
Թրմափի հետ կայանալիք հանդիումից առաջ ԱՄՆ-ի թուրքական համայնքն ու հասարակական կազմակերպությունները Սպիտակ տան Լաֆայեթի այգում պատրաստվում են դիմավորել Էրդողանին: Աղբյուրի համաձայն՝ մայիսի 16-ին կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հայ համայնքը պատրաստվում է ցույց անցկացնել Լաֆայեթի այգում՝ ընդդեմ Էրդողանի այցի:
ԵԼՔ դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը եւ ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:
Մայիսի 16-ին հյուսիսային առանձին շրջաններում, մայիսի 18-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 19-ին և 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում ահաբեկչություն է կանխվել:
Փաշինյանը նաև նշեց, որ ինքը գնում է Ազգային ժողով, ավագանի գնացողներից ինքնաբացարկի դիմումների մասին տեղեկություն չկա։ Թե ովքե՞ր են ղեկավարելու «Ելքի» խորհրդարանական և ավագանու խմբակցությունները, դեռևս չեն քննարկել։
«1993 թվականի աշնանից սկսած՝ մենք նույն սխալն ենք անում. այդ թվականին մենք որոշեցինք, որ մենք այլևս անելիք չունենք, թուրքը թող իր անելիքն անի, բայց սա սխալ է: Սա նշանակում է՝ զենքը տալ հակառակորդի ձեռքը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:
«Դիզվառելիքը մոտ 4-5 օրից նոր կսկսեն բաժանել գյուղացուն։ Տարին կես է եղել, ի՞նչ դիզվառելիքի մասին է խոսքը։ Չեմ հասկանում՝ պետությունը չգիտի՞, որ գարնանացանը սկսվում է մարտ ամսին, ոչ թե հունիսին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Աշնանը ես ահազանգեցի, որ կարտոֆիլի ցանքատարածությունները կպակասեն, արդյունքում տեսնում եք, թե ինչ գների է հասնում կարտոֆիլը շուկայում»,- լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։ Նրա խոսքով՝ այսօր վատ որակի կարտոֆիլը սուպերմարկետներում 250 կամ 280 դրամ է, և գյուղացին ստիպված շուկա է հանել իր նախորդ տարվա սերմացուն։
WannaCry ցանցահենային վիրուսը, որն ավելի վաղ կազմակերպությունների եւ հիմնարկների համակարգչային համակարգեր էր կազմալուծել աշխարհի ավելի քան 150 երկրներում, շարունակել է տարածվել Ասիայի երկրներում, ինչի մասին հայտնել է Associated Pressը։
Մայիսի 17-ին Գագիկ Ծառուկյանը նիստի է հրավիրել «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավորներին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց այդ դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը:
«Իհարկե, հաճելի չէ, երբ «Ադրբեջան» բառը գրված տուփը հայտնվում է Երևանում, բայց մի́ մոռացեք, որ նախորդ տարիներին մեր ծիրանը, հայկական թերթերով փաթաթված, հայտնվում էր Բաքվի շուկայում»:
Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով ընտրական գործընթացին մասնակից բոլոր երեք քաղաքական ուժերն ավագանիում մանդատներ կստանան:
«Ունենք ծիրանի միջակ բերք։ Տեղեր կան՝ ընդհանրապես չունենք,տեղեր էլ կան՝ բերքը շատ լավ վիճակում է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այս տարվա ծիրանի և խաղողի բերքի առատությունից՝ ասաց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Բոլոր հակամարտությունների կողմերը պետք է հրաժարվեն իրենց պատրանքներից եւ գիտակցեն, որ ներկայում անկարելի է շահել պատերազմը, կան միայն պարտվողներ:
Շուրջ 2,5 հազար զինծառայողներ են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գումարտակը, մասնակցում «Կատվառյուծ» զորավարժություններին, որոնք մայիսի 15-ին մեկնարկել են Լեհաստանի Օժիշե քաղաքում (երկրի հյուսիսարեւելքի ՎարմինսկոՄազուրսկի վոյեվոդություն):
Կատարի պետության մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մինչ երկկողմ հանդիպման մեկնարկը, Կատարի Էմիրի դիվանում կայացավ ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
«Այստեղ խնդիրը նրանում է, որ բացառապես ասեկոսների, ենթադրությունների ինչ-ինչ աղբյուրներից ստացված տեղեկություններով մուտք գործել այլ կուսակցության նախընտրական շտաբ և պարալիզացնել մարդկանց աշխատանքը, ուղղակի անընդունելի է»,- ասաց նա:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը:
Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բիթլիսի նահանգապետարանը:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում խախտումների վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերն աննախադեպ քիչ են եղել նախորդ ընտրությունների համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Քիչ անց ԵԼՔ դաշինքը հանդես կգա հետընտրական հայտարարությամբ։
Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները վերլուծել են «WannaCry» անվանումն ստացած գաղտնագրիչով վարակման տեղեկատվությունը. դրան մայիսի 12-ին բախվել են աշխարհով մեկ գործող տարբեր ընկերություններ։ Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, գրոհը տեղի էր ունենում Microsoft Security Bulletin MS17-010 հայտնի ցանցային խոցելիության միջոցով։
2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։
Հայաստանում նախատեսվում է կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային, գիտակրթական համալիր: Այդ նպատակով ստեղծվել է հիմնադրամ, որը կրում է «Կառուցենք ազգովի» խորագիրը: Առաջարկվում է մեկտեղել հայության հնարավորությունները համաշխարհային նշանակության այս ձեռնարկն իրականություն դարձնելու համար:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչն արձագանքել է Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենի ձերբակալման փաստին՝ կոչ անելով հարգել ժողովրդավարական չափորոշիչները:
Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:
Մայիսի 15-ին, ժամը 12.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 99 ահազանգ:
Կյանքի 95-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան: