«Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել:
«Բազում հետազոտությունների համաձայն՝ ընտանեկան բռնությունն առանձին երևույթ է, և նրա դեմ գործիքակազմը պետք է լինի լրիվ այլ»,- այսօր ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմայով հրավիրված քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մոտ 8 տարի է՝ դպրոցների տնօրեններին հարցնում են, թե՝ Սերժ Սարգսյանի նկարն ինչո՞ւ եք ամրացրել պատին, և ստանում են տարբեր պատասխաններ, թե՝ նախարարի հրաման կա, նախարարության որոշում կա, կառավարության որոշում կա.
Ժնևում հոկտեմբերի 7-ին Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի բաց դռների օրվա շրջանակներում Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում Հայաստանը ներկայացել է ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։ Ավանդաբար, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի ամենամյա բաց դռների օրվա ընթացքում, Ազգերի պալատը հյուրընկալում է ավելի քանի 30 հազար այցելուներ։
Գեղանկարիչ Հմայակ Բդեյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Մեծ պատերազմը նշանակում է, որ արագ հաղթանակ չկա, և երկրի ներսում լուրջ կորուստներ են։ Ամեն վայրկյան կրակվող փամփուշտները, արձակվող հրթիռները փող արժեն, և այդ պաշարներն անընդհատ պետք է նորոգվեն։
Անգելա Մերկելի գլխավորած պահպանողականների դաշինքը պայմանավորվել է միգրանտների հոսքը սահմանափակել տարեկան մինչեւ 200 հազարի մակարդակ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ իր երկրի հարաբերությունները եղբայրական բնույթ են կրում, եւ հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու համար:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ:
«Ճիշտ է՝ միշտ ասում են, թե Ադրբեջանի ազդեցությունը թույլ չտվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները հաստատվեն Թուրքիայի խորհրդարանում, բայց իմ կարծիքով՝ այդպես չէ»:
«Մենք ունենք դարերի ընթացքում փորձությունների ենթարկված կենցաղավարման ձև, և հայկական ընտանիքը միշտ եղել է ամուր և օրինակելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ խոսելով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե ռուսները չհամաձայնեն Ս-400-ների արտադրական տեխնոլոգիաներ տրամադրել, ապա իրենք այլ երկրի հետ կպայմանավորվեն:
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այնպիսի մասնագետ է, որ շատ երկրներ պետք է ուրախ լինեն նման անձի դեսպանի կարգավիճակով հյուրընկալել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով մամուլում տեղ գտած` Սերգեյ Մինասյանին ագրեման չտրամադրելու մասին հրապարակումներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին:
Ֆրանսիայում մահացել է դերասան Ժան Ռաուլ Ռոբեր Ռոշֆորը:
2015թ. 46 և 2016թ. 41 քննիչներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քննիչների նկատմամբ հարուցվել են նաև քրեական հետապնդումներ՝ 2016թ. կոմիտեի ծառայողների վերաբերյալ քննվել է 49 քրեական գործ, որից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 42-ի վարույթը կարճվել է:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:08-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին փողոցի թիվ 19 շենքում:
Հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հոկտեմբերի 4-ից 7-ը այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ին, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվադանոց:
«Ինձ համար բավականին տրամաբանական շարունակություն է, պետք չէ զարմանալ, այս օրենքն օդից չի ընկնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին:
Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստը վնասել է ծնկի կապանները: Նման դեպքում սովորաբար բացակայում են 2 շաբաթ: Արդեն վաղը ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Անգլիայում:
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 7-ին` ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1941 թ. ծնված Ժաննա Հ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է 15-րդ թաղամասում վայր ընկնելու հետևանքով:
Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների և որոշումների դեմ, և դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տևական ժամանակով չեն կատարվում:
Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է Թուրքիայում ոչ ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացը առկախելու մասին։
«2 տարի փոխնախարար եմ աշխատել, համակարգում 35 հազար աշխատող կար։ Ոչ մի մարդ աշխատանքից չի ազատվել, ոչ մի մարդ կուսակցական չի դարձել։ Ես 2008թ. մարտի հանրահավաքների ժամանակ հազարներով ՀՀԿ-ի տոմսեր էի հավաքում, կիլոգրամներով բերում էին»։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով:
Նույն օրը՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ականջի շրջանի քերծված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ն: