
1 զոհ և 2 վիրավոր. ոստիկանությունը՝ Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12.50-ին, «Հոնդա CR-V» մակնիշի ավտոմեքենան Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրա ուղևորը՝ 1941 թ. ծնված Մայիս Հակոբյանը, տեղում մահացել:
Նույն օրը՝ ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ականջի շրջանի քերծված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արմեն Ա.-ն վնասվածքը ստացել է նշված ավտովթարի հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն