
Երևանում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացու

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ին, Ռուբինյանց և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, 1991 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվադանոց:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Օպել»-ի վարորդ, 1979 թ. ծնված Էդգար Ն.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը՝ ժամը 09.10-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն