
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 10-ին հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-12-ը կնվազի 3-4 աստիճանով, հոկտեմբերի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 11-12-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.60C (1971 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.50C