Բաժիններ՝

«Կոչ եմ անում բոլորին, որ ընդվզեն. ընտանիքն այն սուրբ սրբոցն է, որի համար բոլորս պետք է ոտքի կանգնենք». Սեդրակ Մամուլյան

«Մենք ունենք դարերի ընթացքում փորձությունների ենթարկված կենցաղավարման ձև, և հայկական ընտանիքը միշտ եղել է ամուր և օրինակելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ խոսելով  Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին:

Նրա կարծիքով՝ աշխարհը տիրող ուժերը չեն հանդուրժում հենց այն, ինչ մենք ունենք ընտանիքի մասով. «Մեր բանակի ամրությունը հենց դաստիարակության մեջ է, ու դա, կարծես, հանգիստ չի տալիս մարդկանց, ովքեր ուզում են աշխարհն իրենց պատկերացմամբ ձևեն: Իրականում իմ պատկերացրած իդեալական ընտանիքը պետք է անպայման ունենա 3 սերունդ, որը բնորոշում է ներկան, ապագան և անցյալը: Այստեղ ամուր ընտանիքի մասին խոսելիս՝ պետք է հիշենք, որ ընտանիքը դա մեր փոքր պետությունն է, և պետությունը պետք է դառնա մեր մեծ ընտանիքը»:

Խոսելով օրենքի նախագծի մասին՝ Ս. Մամուլյանը կարծիք հայտնեց, որ սա միտված է ընտանիքը թուլացնելու և դարձնելու լղոզված մի կառույց. «Կարծում եմ, որ կա օրենսդրություն, և, եթե մարդն օրինազանցություն է կատարել, պետք է պատժվի, բայց ո՞ր մեծերը չեն ասել, որ՝ «իմ դաստիարակության մեջ հորս ապտակը մեծ դերակատարություն ունեցավ»: Օրենքի մեջ նշվում է նաև սնվելու հարցը, իսկ ո՞վ է որոշում՝ լա՞վ ես սնվում, թե՞ ոչ, կամ՝ նախ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է վատ սնվում այդ երեխան: Ես տեսնում եմ, որ մեր միասնությունը, ընտանիքի ամրությունը թուլացնելու հարց է դրված: Կոչ եմ անում բոլորին, որ ընդվզեն, կարծում եմ՝ ընտանիքն այն սուրբ սրբոցն է, որի համար բոլորս պետք է ոտքի կանգնենք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս