Բաժիններ՝

«Կեղտոտ ձեռքերով քո եկեղեցի են մտել, բավական չէ, ուզում են խորան բարձրանալ». Գագիկ Գինոսյան

«Ինձ համար բավականին տրամաբանական շարունակություն է, պետք չէ զարմանալ, այս օրենքն օդից չի ընկնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ խոսելով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի մասին:

Նա ընդգծեց, որ քայլ առ քայլ մենք գնում ենք այդ օրենքին. «Օտար երկրներն իրենց ամենաթողությամբ մտան, քանդեցին մեր կրթական համակարգը, մշակույթի հերն անիծեցին, մտան տարբեր ատյաններով: Ցավով արձանագրեցին, որ կա մի օղակ, որ նույնիսկ կրթական համակարգը ոչնչացնելուց հետո թույլ չի տալիս, որ անդաստիարակ երեխա լինի, և երեխան արդեն տնից գալիս է դաստիարակված: Եթե չկարողացան հայ երեխայի, մարդու նկարագիրը ոչնչացնել, ինչպես նախատեսնում են, ապա պետք է մտնել սրբություն սրբոց և այնտեղ իրենց անելիքն անել:

Այս տեսանկյունից շատ տրամաբանական է այն, ինչ փորձում են անել, պետք է ասեմ, որ ուղղակի ծիծաղելի է, երբ առանձին օրենք է գրվում դրա համար: Այսինքն՝ եթե ես փողոցում եմ ծեծում մարդուն, դա ուրիշ օրենք է, երբ տանն իմ երեխային եմ ծեծում՝ այլ օրենք:

Օրենքները կան գրված, ի՞նչ տարբերություն՝ ես իմ երեխային փողոցո՞ւմ եմ ծեծում, թե՞ տան մեջ: Արդեն գրված օրենքի վրա հավելումներ անել, որպեսզի մտնեն քո սրբարանը… Կեղտոտ ձեռքերով քո եկեղեցի են մտել, բավական չէ, ուզում են խորան բարձրանալ: Եթե անգամ օրենքն անցկացնեք, դուք չեք հաջողելու, հայ ընտանիքը պղծել չի հաջողվելու, հայ օջախն ունի արմատ, և այն ավելի ամուր է, քան ձեր խամաճիկությունը»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս