
Մահացել է դերասան Ժան Ռոշֆորը

Ֆրանսիայում մահացել է դերասան Ժան Ռաուլ Ռոբեր Ռոշֆորը: Այդ մասին հայտնել է Le Point հրատարակությունը:
Արտիսը 87 տարեկան էր: Մահվան հանգամանքները չեն բացահայտվում: Ռոշֆորը ծնվել է Փարիզում 1930 թվականին, հանդես է եկել մայրաքաղաքի թատրոններում: Արտիստը խաղացել է այնպիսի կինոնկարներում, ինչպիսիք են՝ «Բարձրահասակ շիկահերը՝ սեւ կոշիկով», «Բարձրահասակ շիկահերի վերադարձը», «Մարդը՝ գնացքից», «Հոյակապ Անժելիկան», «Ժառանգորդը» «Ֆան-ֆան վարդակակաչ» ֆիլմերը եւ ուրիշներ:
Դերասանը նկարահանվել է նաեւ «Աստերիքսը եւ Օբելիքսը Բրիտանիայում», Միստեր Բինը հանգստանալիս», «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» կատակերգական ժապավեններում եւ «Կոմս Մոնտե Քրիստո» մինի-սերիալում: Ռոշֆորն ստացել է չորս «Սեզար» մրցանակ: