Բաժիններ՝

Ոստիկանությունը «Կոնվերս» բանկից գումար հափշտակած անձի ինքնության ու գումարի չափի մասին հստակ տեղեկություններ դեռ չունի

«Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը: Նրա խոսքով` անձի եւ հափշտակած գումարի չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չկան: «Բանկի մասնաճյուղը ժամանակավոր փակվել է, մինչ քննիչներն ու փորձագետները կավարտեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:

Ըստ լրատվամիջոցնեի հայտնած ու դեռևս չհաստատված տեղեկությունների «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղից անհայտ անձը հափշտակել է մոտ 60 հազար եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031