Սերժ Սարգսյանը պարգևատրել է Արթուր Ղամբարյանին, Գագիկ Առաքելյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Տիգրանի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է  քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Սիրեկանի ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Սեյրանյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Էռնեստի ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով»,- ասված է կարգադրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս