«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի Եղեգիս համայնքում նոյեմբերի 5-ի ընտրություններում ՀՀԿ-ի պաշտոնական թեկնածու, Աշոտ Արսենյանի եւ մարզպետ Հարություն Սարգսյանի հովանավորյալ Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը պարտվեց ինքնառաջադրված ՀՀԿ-ական, Քարագլուխի համայնքապետ Արթուր Ստեփանյանին։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսում է անցկացնել բողոքի ակցիաներ ընդդեմ ՀՀ իշխանության: Առաջին բողոքի ակցիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ Գլենդելի քաղաքապետարանի առջև, որից հետո ակցիան կշարունակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց»։
«Ժողովուրդ» թերթը տեղեկացել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդարացրել է ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները, կարծես թե, կասկած չունեն, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի: Հենց դա է պատճառը, որ արդեն դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ «Հայաստան-Եվրամիություն» համապարփակ և խորացված գործընկերություն» թեմայով:
«Փաստ» թերթը գրում է. «Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցությունը, որն ընդամենը ամիսներ առաջ երկիրը համախմբելու մասին բարձրագոչ հայտարարություններ էր անում, նախագահական ընտրություններից հետո չի կարողանում անգամ սեփական ուժերը համախմբել: Կուսակցության վարչության անդամները կամ հրաժարվում են հարցերի պատասխանել, կամ էլ ընդհանրապես անհասանելի են:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը կներկայացնի որոշման մի նախագիծ, որով կմիավորվեն «Հայաստանի Հանրապետություն», «Հանրապետություն» եւ «Արմենպրես» ՓԲԸ-ները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 09-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգտագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին կարծես թե չի մտագոհում այն փաստը, որ ինչ-որ «անտեսանելի ձեռք» իր շուրջ սեղմում է օղակը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաեւ կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 04:54-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 37 շենքը հոսանքազրկվել է, քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի քննարկումներին եւ այլ հարցերի: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 01:36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Վանաձոր Քիմպրոմը», ինչպես հայտնի է, գտնվում է լուծարման ու ապամոնտաժման փուլում, մինչդեռ գործարանում առկա քիմիական բազմաթիվ նյութեր լուրջ վտանգ են պարունակում վանաձորցիների համար: Գործարանում պահպանություն չի իրականացվում, քիմիական նյութերի պահման պայմանները առավել քան վտանգավոր ու անթույլատրելի են` վթարային ազդանշանի համակարգը գործարանում անջատված է:
Արցախյան հիմնախնդրի շրջանակներում վերջին օրերին շատ է ակտիվացել Ադրբեջան-Թուրքիա տանդեմը, որ սպառնում է Ռուսաստանի հետ լուծվելիք ինչ-ինչ հարցերով: Այս թեմայի շուրջ armtimes.com-ը զրուցել է քաղաքագետ, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լսողական սարքերի կամ հաշմանդամի սայլակի կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները տեւական ժամանակ է՝ չեն ստացել իրենց հասանելիք պարագաները: Պատճառը նոր կարգն է, որի մասին որոշման նախագիծը կառավարության կողմից ընդունվեց սեպտեմբերի 7-ի նիստում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում կհանդիպեն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու Ժիրայր Սեֆիլյանի կոչով Ազգային դիմադրության ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արտուշ Մաքունցն առաջիկայում թոշակի է ուղարկվելու, որից հետո նրա լիազորությունները կդադարեցվեն: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ Մաքունցը թոշակի պետք է անցներ ավելի վաղ, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ. Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ. Նժդեհ, Տիգրան Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Անտառավան, Նորավան տարածքների, Երևանյան խճուղու, Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի ջրամատակարարումը:
Մոտ 2 ամսվա փորձարկումներից հետո Twitter-ը սկսել է գործարկել իր նոր գործառույթը՝ 280 նիշանի հաղորդագրություններ:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի կատուն սատկել է ավտոմոբիլի անիվների տակ: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Lyst որոնողական fashion-հարթակը հրապարակել է աշխարհում լյուքս դասի առավել մեծ ժողովրդականություն վայելող բրենդների հերթական եռամսյակային ցուցակը:
Samsung ընկերությունը թողարկել է Galaxy սմարթֆոնների շարքի գովազդային տեսահոլովակ, որտեղ ուշադրությունը բեւեռվում է iPhone-ի թերությունների վրա:
Lamborghini ընկերությունը ներկայացրել է«ապագայի» կոնցեպտուալ «սուպերկարը», որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Երվանդ Քոչար փող. 19, 21, 23 համարների ջրամատակարարումը:
Տորթ թխվածքաբլիթից և կաթնաշոռից՝ առանց թխելու:
Չինաստանի Հանրապետության քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է դատարան։
Հաջողության հասնելու ճանապարհին մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների, երբեմն թույլ են տալիս սխալներ, որոնք լրջորեն ազդում են նրանց ճակատագրի վրա։