Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մոհեբը հայտարարել է, որ վերջին տասնամյակում սիստեմատիկ կոռուպցիայի եւ հափշտակումների հետեւանքով երկրի գանձարանն առնվազն 100 միլիարդ դոլար է կորցրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է համարում իր բանակցությունները ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ եւ ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային մշակումների հետ կապված ճգնաժամի կարգավորման շուրջ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««2018թ. մարտին Բաքվում կայանալու է ԵԽԽՎ Միգրացիայի եւ փախստականների հանձնաժողովի նիստը, որին Հայաստանը ներկայացնելու են ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աճուրդի հանված տրանսպորտի նախարարության շենքի համար արդեն մի քանի ամիս է՝ գնորդ չի գտնվում։
Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը վճիռ է կայացրել անկախության հռչակման կապակցությամբ դատական հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին՝ 150 հազար եվրո գրավով ազատ արձակելու իրավունքով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթ ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը չի բացառել, որ ՏԻՄ օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, և մի քանի տարի անց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան համամասնական սկզբունքով՝ Երևանի, Գյումրիի ևՎանաձորի օրինակով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Երևանի՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի քիչ եկամուտներ և ծախսեր կունենա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը հոկտեմբեր ամսին վերջին տարիների մեջ առաջին անգամ նվազել է, բայց պակասել է շատ քիչ, և սա հիմնականում դոլարի փոխարժեքի բարձրացման հետևանքով:
Դանանգում նոյեմբերի 10-ին մեկնարկում է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 25-րդ գագաթնաժողովը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «2008 թվականի Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է վարչապետին և խնդրել, որ նամակը հրապարակվի նաև«Հայկական ժամանակում»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿճականների՝ կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմն ընդլայնվի, եւ դրանում ներկայացված լինի նաեւ «Ծառուկյան» դաշինքը:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Ախթալա համայնքի կազմի մեջ մտնող Ճոճկան բնակավայրի մանկապարտեզի երեխաներին աղիքային սուր ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց: 5 երեխա ջերմության, սրտխառնոցի, լուծի ախտանշաններով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ երեկ հրապարակվել է 2016 թ.-ի մարտին Սևանում դաժանաբար սպանված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավճիռը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից, երբ ռուսալեզու mignews.com (ասում են` իսրայելական) կայքը «սխալմամբ» գրել էր, որ Բենիամին Նաթանյահուն հանդիպել է Հայաստանի «պրեմիեր մինիստր» Էդուարդ Նալբանդյանի հետ, իշխանական կուլիսներում մտախոհ էին՝ «պրեմիեր մինիստրը» գիտենք ով է լինելու, դուք գրեք, թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլև ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ։
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:40-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներկայացվել է Harry Potter: Wizards Unite նոր մոբայլ լրացված իրականությամբ խաղը: Խաղը ներկայացրել է Warner Bros-ը՝ համագործակցելով Niantic ընկերության հետ, ով հայտնի է Pokémon Go մեծ աղմուկ հանած խաղով:
Բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը:
Մուհամեդ Սամիրը՝ Պակիստանի Կարաչի քաղաքից, կարողանում է ձեռքերի օգնությամբ գլուխը շրջել 180 աստիճան:
BBC ալիքի «Երկնագույն մոլորակ 2» նախագծի նկարահանող խմբի վրա, որը բատիսկաֆով սուզվել էր ծովի հատակը՝ նկարահանելու, թե ինչ է տեղի ունենում սատկած կետի լեշի հետ, հարձակվել է շնաձկների «ոհմակը»:
Facebook սոցիալական ցանցն սկսել է այն գործառույթի թեստավորումը, որը կանխում է Համացանցում մերկ տեսքով ուրիշների լուսանկարների հրապարակումը:
Շվեդ պարուհի եւ դերասանուհի Ալիսյա Վիկանդերը նկարահանվել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան կրուիզային հավաքածուի գովազդում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Շուտով ձմեռ է, և շատերը մտածում են իմունիտետի բարձրացման մասին:
Թեստ, որի ճշգրտությունը զարմացնում է։ Հասկանալու համար, թե ինչ հոգեվիճակում եք, ընտրեք լուսանկարներից մեկն ու կարդացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը։
Պարզվում է՝ կարելի է սովորել դառնալ երջանիկ: Եվ պետք է հիշել, որ երջանկությունն ու հաջողությունը տարբեր բաներ են, և մեկը մյուսի հետ կապ չունի, քանի որ հաջողությունն արտաքին վիճակ է, իսկ երջանկությունը՝ ներքին: Իսկ ի՞նչ է պետք անել դրա համար:
Արյան վատ շրջանառությունը շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարծում եք։ Արյան նորմալ շրջանառության դեպքում օրգանիզմն ապահովվում է անհրաժեշտ նյութերով և հորմոններով, կարգավորվում է pH-ի մակարդակը։ Այն էական նշանակություն է ունենում օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում։
Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսներին պետբյուջե են վճարել 580.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Խոշոր հարկատուները, այսպիսով, ապահովել են ընդհանուր հարկային մուտքերի 69.4%-ը (այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 836.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր)։