 
                        «Գորիս» ՔԿՀ պետի գլխին սև ամպեր են կուտակվել. աղմկահարույց բացահայտումները շարունակվում են. «Ժողովուրդ»
 
                                    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գորիսի քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արտուշ Մաքունցն առաջիկայում թոշակի է ուղարկվելու, որից հետո նրա լիազորությունները կդադարեցվեն: Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ Մաքունցը թոշակի պետք է անցներ ավելի վաղ, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել էր:
«Ու հիմա, երբ Գորիսի ՔԿՀ-ում ԱԱԾ-ն բացահայտել է պարբերաբար թմրանյութեր մատակարարելու դեպք, արդեն որոշում է կայացվել ՔԿՀ պետին պաշտոնանկ անելու մասին:
Ընդ որում, ըստ թերթի աղբյուրների՝ թմրանյութ մատակարարողն էլ եղել է մի կին՝ Աննա անունով, որը հարուցված քրեական գործի շրջանակներում հիմա ձերբակալված է: Հիշեցնենք, որ այդ բացահայտումից հետո ՔԿՀ-ում հոկտեմբերի 30-ին անակնկալ խուզարկություններ էին սկսվել, կալանավորներն էլ որպես բողոքի նշան այրել էին ներքնակները եւ դուրս նետել պատուհաններից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        