Համատարած թանկացումներ են լինելու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգտագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն:

5 տոկոս տնտեսական աճը մեզ քիչ է, մասնագետներն ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում:

Գործազրկությունը կավելանա, և աղքատությունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քանի որ նաև գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնալ:

Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպերով շատ երկար կլցնենք ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետև մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից ծախսելու ենք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930