
Lamborghini-ն ներկայացրել է ապագայի սուպերկարն՝ «ինքնաբուժվող» թափքով

Lamborghini ընկերությունը ներկայացրել է«ապագայի» կոնցեպտուալ «սուպերկարը», որը մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Նախատիպը կոչել են Terzo Millennio (իտալերենից թարգմանաբար՝«Երրորդ հազարամյակ»), իսկ առանձնահատկություններից մեկը դարձել է «ինքնաբուժվող» կարբոնային թափքը։
Ինժեներների մտահղացմամբ՝ «ապագայի սուպերկարը» պետք է հանդերձվի էլեկտրական ուժային կայանքով. անիվներից յուրաքանչյուրում տեղակայված է էլեկտրաշարժիչ, որոնք սնվում են թափի կառուցվածքում տեղակայված «նորաստեղծական սուպերկոնդենսատորների» լրակազմից:
Ագրեգատների բնութագրերը, ինչպես նաեւ դրանց աշխատանքի մանրամասները չեն հայտնվում: Մշակողները պնդում են, որ նանոտեխնոլոգիաները թույլ կտան ոչ միայն թափքն օգտագործել որպես մեկ մեծ կուտակիչ, այլեւ այն դարձնել «ինքնավերականգնվող»:
Էլեկտրոնիկան կճանաչի ածխապլաստիկե պանելների ճաքերը եւ այլ ցանկացած վնասվածքներ եւ դրանք կվերացնի հատուկ նանոփողակների, խուղակների միջոցով, որոնք լցված կլինեն «բուժող քիմիական նյութերով»: