ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Կորեայի Հանրապետության Ազգային ժողովում (խորհրդարան), հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չպետք է թերագնահատի համաշխարհային հանրակցությանը եւ փորձի նրա համբերությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնի տաղավարներից մեկից ոսկյա շղթա հափշտակած անձի ինքնությունը:
Սիրիայի իշխանություններն են պատասխանատվություն կրում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխուն քաղաքում զարինի օգտագործմամբ հարձակման համար:
Սերբ հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան միացել է Աբխազիայի բարի կամքի դեսպաններ բարեգործական շարժմանը: Ռեժիսորին համապատասխան վկայական և մեդալ են փոխանցել Մոսկվայում:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Բիլլ դե Բլազիոն երկրորդ ժամկետով՝ մինչեւ 2022 թվանկանը վերընտրվել է Նյու Յորքի քաղաքագլուխ:
«Փաստ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությանը կարտոֆիլ մատակարարողներն այս տարի գյուղացիներից կարտոֆիլի կիլոգրամը 65-70 դրամով են գնում, իսկ զորամասերին ավելի բարձր գնով հանձնում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը արդեն երկրորդ օրն է՝ Բրյուսելում է: Երեկ Եվրախորհրդարանում ելույթ է ունեցել Գագիկ Ծառուկյանը, որից հետո Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննի հետ:
«Հանուն գիտության զարգացման 2004» նախաձեռնող խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որով սատարում են ուսումնառության նպատակով հատկացվող տարկետման ինստիտուտի վերացման դեմ բողոքող ուսանողներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի «բդեշխ», ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն համայնքապետ դարձնելու համար իշխանությունը հնարավոր է հրաժարվի իր որդեգրած ուղուց եւ հետողորմյա անի մեկ տարի առաջ խոշորացած Ջերմուկ համայնքի ընտրությունը, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն ստեղծվի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս YouTube-ում արգելափակվել են 70-ից ավելի հայ հայտնիների պաշտոնական էջեր: Նրանցից շատերը ոչ միայն չեն կարողանում վերականգնել իրենց էջերը, այլեւ, ոմանց բնորոշմամբ, չգիտեն` ինչն է արգելափակման պատճառը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ճոխ կենսակերպ վարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը 12 անձի համար «Երեւան» պանդոկում հոկտեմբերի 13- ին հյուրասիրություն է կազմակերպել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ուսանողությունը դասադուլ էր անում։ Թեման «Զինվորական ծառայության եւ զինծառայողների մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ տարկետումը վերացնող դրույթն է։
Настоящее время-ի (Current Time) թղթակցին տված բացառիկ հարցազրույցում ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմաիլովան անդրադարձել է Ալիևների ընտանիքի մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մանարամասներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 08-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Եւ երեկ վաղ առավոտից «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում մեկնարկեց դասադուլների շարքը:
«Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանի հետ.
Դանակով զինված՝ մուտք էր գործել մանկապարտեզ։
««Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցումը, հնարավոր է, ավարտին չհասցվի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մաքսային ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակին Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը աճել է մոտ հինգ անգամ: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արտահանել են 1400 գլուխ անասուն՝ 550 հազար դոլար արժողությամբ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 735 հազար դոլար արժողությամբ 6900 գլուխ խոշոր եղջերավորներ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը՝ ԿՌՈՒ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ է հայտնաբերել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ծննդյան տարեդարձն է: Նա դառնում է 49 տարեկան: Մենք տեղեկացանք, որ Արթուր Վահանիչը տարեդարձը նշելու է համեստ՝ թիմակիցների, հարազատների եւ ընկերների նեղ շրջանակով:
Նոյեմբերի 8-ին` ժամը 06:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխատող մայերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Դրա փոխարեն պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Այս մասին ԱԺ-ում armtimes.com-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանը նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանից օրինակ է վերցրել: «Հայկական ժամանակը»-ը, ուսումնասիրելով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշումները, պարզել է, որ ընտրություններից առաջ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը համայնքի բյուջեի հաշվին սոցիալապես վատ պայմաններում ապրողների անվան տակ գումարներ է բաժանել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության «գործարկմանը» զուգահեռ, 2018-ին տեղի կունենան տոտալ կադրային տեղաշարժեր բոլոր մակարդակներում՝ տեղեկացրեց մեր աղբյուրը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս Հայաստանից հեռացել է սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլեւ, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շամլուղի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի տարբեր տեղամասերում ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 5 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից ուղարկվել է դատարան:
Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով:
BBC-ն հրապարակել է «ՄակՄաֆիա» սերիալի առաջին թրեյլերը, սերիալ ռուս տարագիրների մասին, որոնք փորձում են վերջ տալ իրենց ընտանիքի հանցավոր անցյալին: