Բաժիններ՝

Երևանում չորս մեքենա իրար են բախվել. վարորդների տվյալները չի հաջողվել պարզել

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 01:36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (պետհամարանիշի և վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mazda 6» մակնիշի 01 GN 040 (վարորդ՝ Գ. Ն.), «Nissan X-Trail» մակնիշի 888 LL 61 (վարորդ՝ Կ. Պ.) և «Mercedes E320» մակնիշի 33 PL 576 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս