
Հրապարակվել է աշխարհում լյուքս դասի առավել մեծ ժողովրդականություն վայելող բրենդը

Lyst որոնողական fashion-հարթակը հրապարակել է աշխարհում լյուքս դասի առավել մեծ ժողովրդականություն վայելող բրենդների հերթական եռամսյակային ցուցակը: Այդ մասին հայտնել է Business Of Fashion-ը:
2017 թվականի երրորդ եռամսյակում առաջին տեղն զբաղեցրել է Balenciaga ֆրանսիական տունը: Լյուքս դասի առավել շատ գնվող արտադրանքը դարձել են Balenciaga Speed Trainer-ի մարզակոշիկները: Երկրորդ հորիզոնականում տեղափոխվել Gucci իտալական տունը, որը ցուցակը գլխավորում էր մի քանի սեզոն շարունակ: Վերլուծաբանները որպես սենսացիա են նշում Off White իտալական մակնիշի սրընթաց վերելքը (34-րդից մինչեւ երրորդ դիրքը), որը գլխավորում է ամերիկացի դիզայներ Վիրջիլո Աբլոն:
Նաեւ տասնյակում տեղ են գտել Vetements, Givenchy, Valentino, Saint Laurent, Stone Island, Moncler եւ Raf Simons մակնիշները: Վարկանիշը կազմվում է Lyst հարթակի 65 մլն օգտատերերի նախապատվությունների եւ որոնողական հարցումների վերլուծության արդյունքներով:
Balenciaga նորաձեւության տունը ծագումով իսպանացի մոդելագործ Կրիստոբալ Բալենսիագա Էյսագիրեի կողմից հիմնադրվել է 1919 թվականին Ֆրանսիայում: Balenciaga-ի տարբերիչ գծերը միշտ եղել են շքեղ կիսաշրջազգեստները եւ կանացի, բայց գերժամանակակից ձեւերը: Ներկայում բրենդը պատկանում է Kering ֆրանսիական հոլդինգին: Նորաձեւության տան կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում է ծագումով վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան: