 
                        Վթարային ջրանջատում Գյումրիում
 
                                    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Վ. Սարգսյան, Շիրակացի, Խրիմյան Հայրիկ, Գ. Նժդեհ, Տիգրան Մեծ, Գորկի, Տերյան փողոցների, Անտառավան, Նորավան տարածքների, Երևանյան խճուղու, Երկաթ Գծի ավանի, Օդանավակայանի տարածքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        